BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Արթուր Բաղդասարյանը նամուսի, թասիբի, կամքի տեր քաղաքական գործիչ է»

«Արթուր Բաղդասարյանը նամուսի, թասիբի, կամքի տեր քաղաքական գործիչ է»
22.10.2013 | 00:38

Գագիկ Ծառուկյան-Արթուր Բաղդասարյան միջադեպը երեկ ամենաշատն էր քննարկվում ԱԺ միջանցքներում: ՕԵԿ խմբակցության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում չցանկացավ վեճի մանրամասների մեջ խորանալ, բայց վստահեցրեց, թե զուտ «տղամարդավարի» զրույց է եղել:


-Հայտնի է, որ մինչև վերջերս սպորտի «աշխարհը» ԲՀԿ-ի մենաշնորհն էր, գուցե այդ տրամաբանությա՞մբ Գագիկ Ծառուկյանը չի ցանկացել, որ այնտեղ այլ անձ «ներխուժի»:
-Չեմ ցանկանում որևէ գնահատական տալ, կոռեկտ չէ:
-Տեսակետ է հնչում, որ վեճի թեժ պահին Արթուր Բաղդասարյանը «ընկրկել» է ու չի ցանկացել առանձին զրույցի բռնվել Ծառուկյանի հետ:
-Դրանք, մեղմ ասած, իրականությանը չհամապատասխանող խոսակցություններ են: Ես շատ լավ գիտեմ Արթուր Բաղդասարյանին, թե ինչ կամքի ու վճռականության տեր է ու որևէ բան կուլ չտվող: Այնտեղ չեմ եղել, բայց նման բանի չեմ հավատում: Գոնե Արթուր Բաղդասարյանը կյանքով է ցույց տվել, որ համարձակ է, իսկ գործերն ավելի արժեքավոր են, քան խոսքը: Եթե որևէ մեկը, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս, թե՛ ներս, իրեն թույլ տա նրա պատիվը վտանգող քայլ, հակադարձը կստանա: Այսինքն, նա նամուսի, թասիբի, կամքի տեր քաղաքական գործիչ է: Որպես տղամարդ համարժեք պատասխան միշտ էլ կտա: Ընդամենը եղել է տղամարդկային բանավեճ, և կոռեկտության սահմաններում բաժանվել են` յուրաքանչյուրը պահելով իր «չփոխած» կարծիքը:
-Նորմա՞լ եք համարում նման պահվածքը, երբ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի կարգավիճակը դառնում է վեճի թեմա:
-Իմ պատկերացումներով, դա անգամ լրացուցիչ ծանրաբեռնվածություն, հոգս է: Երևի քննարկում է եղել նախարարությունում, նրան առաջարկվել է զբաղեցնել այդ տեղը, նա էլ համաձայնել է:
-Ստացվում է` Ազգային անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանը անհաշտ հարաբերությունների մեջ է խորհրդի քարտուղարի հե՞տ: Ինչպե՞ս են այսուհետ լեզու գտնելու «շեֆն» ու «ենթական»:
-Մեր առօրյայում լինում են դեպքեր, երբ քաղաքական բանավեճը տեղափոխվում է «տղամարդկային» հարթություն: Սա այդ դեպքերից մեկն է:
-Շարունակություն լինելո՞ւ է:
-Եթե մարդիկ բաժանվել են օդանավակայանում կոռեկտության սահմաններում, պետք է որ չշարունակվի:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ